«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Զինվորի մասին մտածում են մինչև կռիվն սկսվելը

Զինվորի մասին մտածում են մինչև կռիվն սկսվելը
17.06.2024 | 14:19

Առաջնագծում հարաբերական հանգիստ վիճակ է, կրակոցները քիչ են, թշնամին ժամանակավորապես չի հարձակվում, և մեր հանրությունը կրկին թմրության մեջ է, կարծես ոչ մի վտանգ այլևս չկա առաջնագծում։

Տևական ժամանակ էլ մարդիկ չեն արձագանքում առաջնագիծը քողարկիչ ցանցերով զինելու կոչերին։

Բայց հենց թշնամին նորից հարձակման անցնի, ըհը, էլի համատարած կսկսեն անվադողեր հավաքել, փողոցներում քաղցրավենիքի փող կհանգանակեն, կշտապեն խանութներից բառացիորեն թռցնել բոլոր տռուսիկ-մայկաները, կարծես դիրքերում կռիվ տվող հայ զինվորը հենց կոնֆետի ու տռուսիկ-մայկայի պակաս ունի, որ հաղթի թշնամուն։

Սիրելի հայրենակիցներ, զինվորի մասին մտածում են մինչև կռիվն սկսվելը, որպեսզի թշնամու հարձակման դեպքում հնարավորինս պաշտպանված լինի։ Իսկ բուն կռվի ժամանակ ոչ կոնֆետը օգուտ կտա, ոչ էլ նույնիսկ անվադողը, քանի որ դրանք դիրքեր հասցնել այլևս չեն կարողանա։

Մենք շարունակում ենք առաջնագիծը զինել քողարկիչ ցանցերով, հեռադիտակներով ու գիշերային տեսանելիության սարքերով, որոնցից ամեն մեկը անգնահատելի դեր է կատարում զինվորի անվտանգության ու առաջնագծի պահպանության համար։

Մի ալարեք, օգնեք ձեռք բերենք այդ ապրանքները, որպեսզի ոչ մի օր կանգ չառնի մեր դիրքերի վերազինումը։ Դրանից կախված է մեր երեխաների, եղբայրների ու հայրերի անփորձանք ծառայությունը, հետևաբար՝ նաև մեր հայրենիքի ամրությունը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3132

Մեկնաբանություններ